Գոտու բեկորներ

Գոտու բեկորներ

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Զարդարուն, փորագրված: Եզրերն ունեն նեղ, ցանցկեն ժապավենների մեջ վերցված 5 շարք «վազող պարույրների» զարդաձև: Կենտրոնական՝ 3,5 սմ լայնությամբ հատվածը կրում է թռչնի, կճղակավոր, առասպելական ֆանտաստիկ արու կենդանիների պատկերներ, որոնց վրա նետեր են արձակված, նստած եղջերուների պատկերներ (արու): Սրանցից մեկի վրա, ետևից հարձակվել է օձը: Բեկորների մի խումբ, որն, ըստ երևույթին, մի այլ գոտուց է, և ունի երկու սյուժետային դաշտ: Վերին դաշտում երևում են երկու իրար դիմաց կանգնած մարդիկ, որոնցից մեկը աղեղով նետեր է արձակել մյուս՝ հսկայական վահանով պաշտպանվողի վրա: Ներքևում փետրաձև պոչով կենդանի է: Լայնություն (սմ)՝  մոտ 11 Նյութը՝  բրոնզ Հայտնաբերման վայրը՝  Նոյեմբերյան, Հիվանդանոցի մոտ, Պատահական դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. I հազ. սկիզբ Նկարագրություն՝  Պեղումների ղեկավար՝ Լ. Բարսեղյան, Ժ. Խաչատրյան, Ա. Քալանթարյան Հայտնաբերման ժամանակը՝  1962թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1237/89 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-46