Գոտու բեկորներ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Գոտու բեկորներ, պատրաստված բրոնզե լայն, տափակ թիթեղից, եզրերին արված են միջանցիկ անցքեր, որոնց միջոցով կարվել են կաշվե հենքի վրա: Գոտու արտաքին մակերեսը ամբողջությամբ դրվագված է ինչպես առանձին կանգնած ռազմակառքերի, հեծյալների, ցուլերի, ձիերի և առյուծների պատկերներով, այնպես էլ որսի տեսարաններով, պահպանվել են ռազմակառքի վրա հարձակվող առյուծների և դրանց հետապնդող հեծյալների կերպարներ: Նյութը՝  Բրոնզ Հայտնաբերման վայրը՝  Երևանի Ավտոագրեգատ գործարանի բակ, ուրարտական դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 8 դար Հայտնաբերման ժամանակը՝  1983-84թթ. պատահական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  394 Բաժնեհաշվառանիշ՝  134/38