Գոտու մաս

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գոտու մաս (1 զարդատախտակ և ճարմանդ)- կազմված է երեք ռոմբաձև մասերից, որից երկուսը ճարմանդի դեր են կատարում, երրորդը՝ զարդատախտակ է: Նշված մասերի արտաքին մակերեսին, հարթ թիթեղի վրա, ամրացված է ոճավորված եզրագոտի, իսկ կենտրոնում՝ համաչափ շարքերով փոքրիկ գնդիկներ: Ճարմանդը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ, այժմ ամերիկաբնակ Ռոստոմ Ոսկանյանը: Նյութը՝  արծաթ, օղակը՝ ոչ թանկ. մետաղ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հնդկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Չափս՝  27 x 7,5 սմ Քաշ (գր)՝  104,8 գ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17606-58