Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Ն. Ադոնցի անվ. Սիսիանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գորգ բուսածաղկային տիպի,Շաղատ գյուղից:Այն 20-րդ դարասկզբից գտնվել և շահագործվել է Շաղատի եկեղեցու քահանա Հովհաննես Տեր-Կարապետյանի տանը:Գորգի մուգ կարմիր տարբեր երանգները, մուգ կապույտ ծաղկային հյուսվածքը այն դարձնում են ձևի մեջ եզակի աշխատանք:Գորգի տիրոջ հավաստմամբ, այն գործողի անունը եղել է Դաստո:Գորգը ունի հինգ եզրագոտի, բրդյա հենք, հիմնադարձեր մուգ գինեգույն:Կենտրոնում արև-հավերժության նշանն է :Երկու կողմից գմբեթաձև ծաղկամաններ են հյուսված,որոնց ներսում կա ճյուղ:Յուրաքանչյուր ծաղկամանից դուրս է գալիս մեկ ծաղկեփունջ 111 ծաղիկներով:Գորգը թանգարանին է վաճառել Շաղատ գյուղի բնակիչ Ռուզաննա Հովհանիսյանը:Թանգարանում է գտնվում նաև Հովհաննես Տեր-Կարապետյանի 1912թ.կնիքը Վարպետ՝  Դաստո Լայնություն (սմ)՝  1,46 Երկարություն (սմ)՝  2,80 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ է Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1665