Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյուն, եռանկյունաձիգ գործվածքի կենտրոնում հավասար բախշված են չորս հորիզոնական քառանկյունները, որոնց կենտրոնում միանում են եռանկյունները:Չորս պատկերները ունեն կետագծերով նեղ շրջանակներ, որոնց մեջ զույգ ատամնավոր, շեղ քառանկյուններն են՝ փոքր աստղանախշերով: Գորգի սկզբնամասի ձախ անկյունում թռչնապատկեր է: Շրջագոտին եռաշերտ է,որոնցում իշխում են երկրաչափական պատկերները:Գույները՝վարդագույն, մուգ կապույտ,դեղին, կանաչ, մոխրագույն և սպիտակ:Ամբողջական: Լայնություն (սմ)՝  123,5 Երկարություն (սմ)՝  244 Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ք.Նոր Բայազետ /Կամո/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ.սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  2856 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԲ 1908