Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Աղյուսագույն գորգադաշտի վրա փղոսկրագույն գոտեզարդով առանձնացված է խոշոր բազմանիստ՝ կազմված երեք ուղղանկյունաձև, եզրերում՝ մեկական շրջանաձև շրջանակներից, որոնց կենտրոններում ութանկյուն պատկերներ են: Ողջ գորգադաշտը հարդարված է երկրաչափական տարբեր պատկերներով, կենդանապատկերներով, թռչնապատկերներով: Ունի երեք եզրասգոտի. ներքինն ու արտաքինը հարդարված են «սղոցանախշով», փղոսկրագույն հիմնագույնով կենտրոնական գոտին՝ «գինու բաժակ» կոչվող նախշով: Լայնություն (սմ)՝  147 Երկարություն (սմ)՝  270 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ-Շիրվան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2928 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1314