Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ գորգադաշտի վրայով անցնում են բեկբեկուն եզրերով կարմիր ժապավեններ՝ պատկերելով չորս խոշոր և երկու փոքր շեղանկյուն հորինվածք: Սրանց ներսում և դաշտի վրա պատկերված են սղոցաձև եզրեր ունեցող շեղանկյուն հորինվածքներ: Ունի երեք եզրագոտի. ներքինն ու արտաքինը հարդարված են եռաթերթ ծաղկանախշով, կենտրոնինը՝ աստղածաղիկների և ծառանախշերի մեկընդմեջ պատկերներով: Լայնություն (սմ)՝  173 Երկարություն (սմ)՝  290 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գարդման Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. II կես Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6084/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2797