Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ գորգադաշտի վրայով անցնում են բեկբեկուն եզրերով կարմիր ժապավեններ՝ պատկերելով երեք շեղանկյուն հորինվածք՝անկյուններում կարմիր ժապավեններով իրար կցված վարդակներով: Դաշտը լրացված է կենդանապատկերներով, մարդապատկերներով, կա արաբատառ գրություն: Ունի երեք եզրագոտի. ներքինն ու արտաքինը նեղ են, հարդարված՝ «սղոցանախշով», կենտրոնինը՝ երկրաչափական և «կենաց ծառի» գծայնացված պատկերներով: Լայնություն (սմ)՝  143 Երկարություն (սմ)՝  285 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գրդման Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1902 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2944 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1330