Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Գորգադաշտը ատամնաձև եզրագծերով բաժանված է հարթությունների, որոնք մեկընդմեջ հարդարված են մի կողմում իրար նայող կեռանախշեր ունեցող զույգ եռանկյունաձև զարդաձևերով և «Տ»-աձև մանր գույնզգույն նախշերով: Ունի երեք եզրագոտի. եզրային գոտիները հարդարված են եռաթերթ ծաղկանախշերի շղթայով, կենտրոնական լայն գոտին՝ խաչահիմք դասավորությամբ զույգ կեռանախշեր պարունակող ութանիստ շրջանակներով, որոնց միջև պատկերված են զույգ եռատերև երկրաչափականացված բուսանախշեր:
Լայնություն (սմ)՝ 140Երկարություն (սմ)՝ 266Ստեղծման/Արտադրման վայրը՝ Արցախ, Ջրաբերդ գավառՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. վերջ - 20-րդ դ. սկիզբՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
5370
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-2253