Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր գորգադաշտի վրա կապույտ հիմնագույնով հորինվածք է՝ երկու կողմից ելուստավոր: Ուղղանկյան կենտրոնում իրար կցված շեղանկյուններ են՝ կեռանախշերով: Ելուստների մեջ պատկերված են քառակուսիներ՝ երկու կողմերում զույգ կեռիկներով: Դաշտը լրացված է շեղանկյուններով, կեռանախշերով, խաչանախշերով: Գորգն ունի երեք եզրագոտի, արտաքինը ունի կապույտ հիմնագույն՝ հարդարված «S»-ձև նախշերով, կենտրոնինը սպիտակ ՝ հարդարված «գինու բաժակ» նախշով: Ներքին եզրագոտին հարդարված է իրար կցված եռանկյունիներով: Լայնություն (սմ)՝  134 Երկարություն (սմ)՝  240 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սևանի ավազան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4563 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2504