Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ գորգադաշտի վրա պատկերված է իրար կից երեք շեղանկյունաձև զարդահորինվածք, որոնք պարունակում են «կենաց ծառի» ոճավորված պատկերներ, արտաքինից եզերված են աստիճանաձև եզրերով աղեղնաձև հորինվածքներով: Դաշտը եզերված է ալիքաձև նախշերի շղթայով: Ունի երեք եզրագոտի. եզրայիններն ունեն կապույտ հգ. և հարդարված են երկրաչափականացված բուսանախշերով, կարմիր հիմնագույնով կենտրոնական գոտին՝ մեկընդմեջ պատկերված խաչահիմք ծաղկանախշերով և ճաճանչավոր նախշերով, որոնք կազմված են հանդիպակաց պատկերված սլաքանախշերից: Լայնություն (սմ)՝  124 Երկարություն (սմ)՝  200 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1307 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-588