Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Շագանակագույն գորգադաշտի վրա պատկերված է ատամնավոր եզրերով վեց շեղանկյունաձև և մեկ եռանկյունաձև /կես շեղանկյուն/ շրջանակ, որոնք զարդարված են խաչուկներով հարդարված շեղանկյուն շրջանակներից կազմված ծաղկանախշեր հիշեցնող պատկերներով: Դաշտի ազատ տարածքը՝ շեղանկյունների միջև եռանկյունաձև հատվածները, լրացված է երկրաչափա-կանացված բուսանախշերով: Ունի չորս եզրագոտի. վարդագույն հիմնագույնով լայն եզրագոտին հարդարված է ծաղկանախշեր պարունակող ութանիստերով, նրան հարող բաց կանաչ հիմնագույնով գոտիները կրկնում են իրար և հարդարված են եռաթերթ ծաղկանախշերով, արտաքին գոտին՝ սղոցանախշով Լայնություն (սմ)՝  107 Երկարություն (սմ)՝  340 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Զանգեզուր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8013 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3818