Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ գորգադաշտի վրա պատկերված է կարմիր հիմնագույնով, կտրտված եզրերով շեղանկյունաձև խոշոր շրջանակ՝ հարդարված կենտրոնում պատկերված դեղին հիմնագույնով շեղանկյունաձև վեցանիստ շրջանակով, որը, ինչպես նաև դաշտի անկյունները հարդարված են իրար կցված վարդակների շղթաներով: Ունի երեք եզրագոտի. եզրայինները կրկնում են իրար, հարդարված են տերևանախշերով, սպիտակ հիմնագույնով կենտրոնական եզրագոտին՝ իրար կցված եռանկյունաձև բուսանախշերով: Լայնություն (սմ)՝  120 Երկարություն (սմ)՝  179 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Խոյ-Սալմաստ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1526/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-651