Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Բնօրինակի անվանում՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ գորգադաշտը հարդարված է աստիճանաձև եզրերով չորս շեղանկյուն շրջանակներով, որոնք ներսում ունեն եռանկյուններից բաղկացած, կեռերով հարդարված շեղանկյուն պատկերներ: Դաշտի վրա իրար զուգահեռ կա արձանագրություն՝ «ՊԱ» /կցագիր/, սրան զուգահեռ նույն արձանագրությունն է՝ հայելային: Ունի երեք եզրագոտի. ներքին գոտին ծաղկանախշ է, արտաքինը՝ գալարանախշ, կենտրոնական գոտին ունի սպիտակ հիմնագույն և հարդարված է իրար նայող թռչնագլուխների շարքով: Լայնություն (սմ)՝  125 Երկարություն (սմ)՝  225 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7190 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3196