Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Գորգի կարմիր դաշտով քառանկյան վրա տեղադրված են իրար միացած կապույտ ֆոնով երեք մեդալիոններ: Մեդալիոններից յուրաքանչյուրի կենտրոնում ութ թերթանի կարմիր խոշոր ծաղիկ է, ներսում, կապույտ քառանկյան մեջ՝ ութ թերթանի ծաղիկ: Խոշոր ծաղկից դուրս կապույտ ֆոնի վրա առկա են մանր և միջին գույնզգույն ծաղիկներ: Մեդալիոններից դուրս կարմիր դաշտի վրա գործված են մանր ծաղիկներ և ութ հատ կապույտ դաշտով ութանկյուն շրջանակ: Յուրաքանչյուրի ներսում կա ութ թերթանի կարմիր ծաղիկ: Գորգը ունի երեք եզրաշերտ շրջանակ: Առաջին և երրորդ շրջանակների վրա պատկերված են Տ-աձև նախշեր, արանքներում ՝ խաչեր: Երկրորդ շրջանակի վրա գույնզգույն սանդուղքաձև զարդանախշեր են: Քառանկյունը եզրաշերտերից անջատված է կանաչավուն նեղ շրջանակով, որի վրա դեղնակարմրավուն ալիքաձև նախշ է գնում: Գորգի եզրային հյուսվածքները ունեն թեթևակի կորուստ, առկա է նաև խավի թեթևակի կորուստ: Գույները լավ են պահպանվել: Հեղինակ՝  Անհայտ Վարպետ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  130 Երկարություն (սմ)՝  230 Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930-ական թվականներ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-6256 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-1572