Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Գորգի գույները մեղմ են՝ շագանակագույն, կարմիր, դեղին, կապույտ: Քառանկյուն նեղ ու երկար դարչնագույն դաշտի վրա չորս ու կես խոշոր մեդալիոններ են, որոնք ունեն տեղ-տեղ ատամնավոր եզրեր: Յուրաքանչյուրի վրա խաչեր և Տ-աձև զարդանախշ է գործված, իսկ կենտրոնում, ուղղանկյան մեջ՝ ծաղիկ: Մեդալիոններից դուրս տարածության վրա գործված են ծաղիկներ, Տ-աձև , ռոմբաձև, թռչնակերպ, ատամնավոր պատկերներ և մեկ հեծյալ: Գորգը ունի երեք եզրաշերտ շրջանակ:Առաջին շրջանակի վրա մանր խաչեր են գործված, երկրորդ լայն շրջանակի վրա՝ խոշոր խաչեր: Երրորդ շրջանակի վրա կարմիր և դեղին եռանկյունիներ են գործված: Գորգի եզրային հյուսվածքները քայքայված են , խավը բացակայում է, գույները լավ են պահպանված: Հեղինակ՝  Անհայտ Վարպետ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  120 Երկարություն (սմ)՝  320 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1890 թվական Նյութը՝  Բուրդ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-6157 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-1520