Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Գորգի կենտրոնական դաշտը կարմիր է, որի վրա գործված են երեք բազմերանգ աստղածաղիկներ: Դրանցից յուրաքանչյուրի կենտրոնում, կապույտ դաշտի վրա խոշոր կարմիր ծաղիկներ են, ներսում՝ նույնպես ծաղիկներ: Աստղածաղիկներից դուրս դաշտի վրա տարբեր չափսի գույնզգույն ծաղիկներ են: Գորգը ունի երեք եզրաշերտ շրջանակ: Առաջին և երրորդ շրջանակների վրա պատկերված է Տ տառաձևը, արանքներում՝ խաչեր: Երկրորդ շրջանակի վրա ատամնավոր կարմիր, կանաչ,վարդագույն, դեղին զարդանախշեր են: Գորգի կենտրոնական քառանկյունը եզրավորված է բաց կանաչավուն դաշտ ունեցող նեղ շրջանակով, որի վրա ալիքաձև զարդանախշ է գործված: Գորգի եզրային հյուսվածքները լավ են պահպանվել, ունի խավի որոշակի կորուստ: Հեղինակ՝  Անհայտ Վարպետ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  140 Երկարություն (սմ)՝  250 Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կապան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1940-ական թվականներ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-6155 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-1518