Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Կապանի երկրագիտական թանգարանՆկարագրություն ՝
Գորգի կենտրոնական դաշտը կարմիր է, որի վրա կա երեք մեդալիոն՝ երկուսը մեծ, մյուսը փոքր: Յուրաքանչյուր մեդալիոնի կենտրոնում քառակուսու մեջ ութթևանի աստղածաղիկ է: Մեդալիոններից դուրս գործված են կենդանական, բուսական, երկրաչափական պատկերներ: Փոքր մեդալիոնի երկու կողմում գործված են ոչխարներ բռնած մարդու ֆիգուրաներ: Գորգը ունի երեք եզրաշերտ շրջանակ: Առաջին եզրաշերտի կարմիր դաշտի վրա թեք գծերի արանքում խաչեր են, երկրորդի վրա՝ իրար հաջորդող թռչնակերպ և քառակուսու մեջ բուսական զարդաձևեր են, երրորդի բաց կանաչավուն դաշտի վրա՝ թեք գծեր և ծաղիկներ: Գորգի գույները մեղմ են՝ բաց կանաչավուն,բաց նարնջագույն, բաց վարդագույն և կարմիր: Եզրային հյուսվածքները ընդհանուր առմամբ վնասված են, իսկ մի կողմում՝տեղ-տեղ պատառոտված: Ունի խավի թեթևակի կորուստ:
Հեղինակ՝ ԱնհայտՎարպետ՝ ԱնհայտԼայնություն (սմ)՝ 130Երկարություն (սմ)՝ 210Նյութը՝ ԲուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԶանգեզուրՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1890 թվականՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
Մ-6151
Բաժնեհաշվառանիշ՝
Ա-1514