Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Գորգի կենտրոնական կարմիր դաշտի վրա գործված է կարմիր և կապույտ չորս բազմանկյուն, որոնցից յուրաքանչյուրի մեջ մոմեր և աստղածաղիկներ են: Դաշտի վրա պատկերված են բուսական և կենդանական զարդանախշեր: Կենտրոնական կապույտ բազմանկյան երկու կողմում ուղտերի պատկերներ են: Գորգն ունի երեք եզրաշերտ շրջանակ: Կենտրոնական սպիտակ եզրաշերտի վրա կան կարմիր, կանաչ, կապույտ ատամնավոր զարդանախշեր: Գորգը մաշված է: Հեղինակ՝  Նախշուն Հայրապետյան Վարպետ՝  Նախշուն Հայրապետյան Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կապանի Արծվանիկ գյուղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1903 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-5413 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-1485