Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Գորգի ընդհանուր ֆոնը կարմիր է: Կենտրոնական քառանկյան մեջ կարմիր, ապիտակ, կապույտ գույներով երեք խոշոր աստղածաղիկներ են, ներսում՝ կրկին աստղածաղիկներ: Աստղածաղիկներից դուրս, կարմիր ֆոնի վրա մանր գույնզգույն ծաղիկներ են: Ծաղիկներից 4 խոշորները գտնվում են կենտրոնական աստղածաղկի ծայրերում: Գորգը ունի չորս շրջանակ: Առաջին և երրորդ շրջանակների վրա S տառաձևն է, երկրորդ շրջանակի վրա վեցանկյան մեջ խաչավարդեր են: Չորրորդ շրջանակի ֆոնը մկնագույնէ, վրան՝ սպիրալաձև նախշեր: Գորգը մաշված է: Հեղինակ՝  Զմրուխտ Ստեփանյան Վարպետ՝  Զմրուխտ Ստեփանյան Լայնություն (սմ)՝  140 Երկարություն (սմ)՝  260 Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կապանի Արծվանիկ գյուղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-5257 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-1454