Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Բնօրինակի անվանում՝  Վիշապագորգ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Գորգը ունի կարմիր դաշտ,որի վրա կենտրոնական ուղղությամբ իրարից անջատ տեղադրված են թվով 6 քառակուսիներ,որոնց մեջ պատկերված է սվաստիկա: Քառակուսիների երկու կողմերում պատկերված են զույգ վիշապի պատկերներ՝ թվով 6 հատ: Վիշապների խիստ ոճավորված մարմինները տեղադրված են միմյանցից հեռու՝ վերջավորություններն ու գլուխները՝ դեպի դուրս: Յուրաքանչյուր զույգ վիշապի մեջտեղում պատկերված է խոշոր միջատ՝ յոթ զույգ բարակ ոտքերով և երկու բեղիկով: Գորգը ունի երեք եզրաշերտ շրջանակ: Առաջին և երրորդ շրջանակների վրա S տառաձևն է՝ շարված գլուխ գլխի, իսկ մեջտեղի լայն շրջանակի վրա ՝երկրաչափական զարդանախշեր: Հեղինակ՝  Անթառամ Բենիամինյան Վարպետ՝  Անթառամ Բենիամինյան Լայնություն (սմ)՝  135 Երկարություն (սմ)՝  255 Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կապանի Առաջաձոր գյուղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1880 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-5256 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-1453