Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գորգ- եռաշրջանակ, երկուսը՝ նեղ, մեկը՝ լայն: Եզրագոտին ունի համչափ կրկնվող կապույտ, դեղին, սպիտակ, կանաչ գույնի ոճավորված նշաձև պատկերներ: Լայն գոտին ունի «աստիճանավոր բուրգ», «եղան», «սղոց» զարդապատկերները, որոնց հաջորդում է «փոցխ» նախշազարդը, զիգզագ գծանախշերով շրջանակը: Դաշտի ֆոնը կարմիր է և այն շրջանակվումէ կանաչ գույնի համաչափ կրկնվող բուրգերով և սպիտակ ու կարմիր բաժանումներով: Կենտրոնական մասում պատկերված են կտրտված եզրերով քառաթև, չորս բևեռներում նույնատիպ կապույտ թռչնի ոճավորված պատկերներ, կենտրոնում՝ «խնձոր-խաչ», ատամնավոր եզրերով կանաչ, կապույտ, կարմիր գունավորմամբ մեդալիոններ, որոնցից մեկի վերնամասում ծաղիկներ են գործված: Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լոռի-Փամբակ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ - 20-րդ դարի սկիզբ Չափս՝  244 x 172 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 12251