Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Գորգ- բաց դարչնագույն դաշտի կենտրոնում շեղանկյունաձև մեդալիոն է՝ երկու ծայրերին «սլաքներ»: Երկու ծայրերից դեպի կենտրոնն ուղղված, դարձյալ «սլաքաձև» ծայրերով, երեքական նշաձև պատկերներ են: Չորս անկյուններում երկրաչափական պատկերներ են: Ունի երեք զարդագոտի՝ մեջը՝ շեղանկյուն, շուրջը՝ բազմանկյուններ: Գորգն ամբողջությամբ գործված է դարչնագույնի ու շագանակագույնի տարբեր երանգներով: Պատկանել է Երևանի բնակիչ Արկադի Կորխմազյանին, որին հասել է երեք սերունդներից:
Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Դաշտային ԱրցախՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարՉափս՝ 240 x 120 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 3023-2