Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Գորգ- երկգոտի, մեծը՝ համաչափ շագանակագույն կանթեղներով, փոքրը՝ զուգահեռ նեղ գծերով: Դաշտի եզրին գործված են ատամնավոր եզրերով կարմիր, գազարագույն, դարչնագույն, շագանակագույն միմյանց հակադիր լայն տերևներ, որոնց արանքներին ոճավորված նախշեր են: Կենտրոնական մասում բանված են վեց մեդալիոններ, որոնց միջնամասում խոյակ-ռոմբիկ-խաչ զարդանախշեր են: Խոյակների շուրջը խաչեր են մարդու ոճավորված պատկերով և առանց պատկերի: Դաշտի չորս կողմը բազմերանգ զիգզագ նախշեր են: Գորգն ունի անհամաչափ հյուսված ծոպքեր:
Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԶանգեզուրՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի 1-ին կեսՉափս՝ 258 x 120 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 12257