Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գորգ՝ նվիրված պիոներական կազմակերպության 40-ամյակին- դաշտի կապույտ ֆոնի վրա վերից վար պատկերված են թռչող տիեզերանավ, ՍՍՀՄ-ի ալ կարմիր, մուրճ ու մանգաղով դրոշի վրա Լենինի կիսադեմը, պիոներական կազմակերպության կրծքանշանը կողքին պատվի առած պիոներ և ռուսերեն գրություն: Գորգը եռագոտի է, դաշտին հարող և եզրային գոտիները սպիտակ և բաց կարմիր գույներով շերտերից են, միջինը՝ կանաչ, դեղին, կարմիր գույների զուգորդմամբ ռոմբիկներից: Ունի կարճ ծոպեր: Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ադրբեջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1962 թ. Չափս՝  140 x 75 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 12816