Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Գորգ- դաշտը մուգ շագանակագույն է, որի աջ կողմում մուգ դարչնագույնով և շագանակագույնով գործված է Երևան քաղաքի զինանշանը, ստորին մասում հայատառ մուգ դարչնագույնով գրված է՝ «Երևան»: Դաշտի ձախ կողմում բաց և մուգ կապույտներով գործված է Մեգերյան կարպետ ընկերության լոգոն՝ վերևում և ներքևում լատինատառ թվագրությամբ և գրությամբ: Եզրագոտին կազմված է նեղ և լայն հատվածներից: Լայն գոտին ոճավորված է կանաչ և դարչնագույն երկրաչափական կեռաչափ զարդանախշերով, նեղ գոտին՝ կապույտ և սպիտակ թեք գծերով: Հորիզոնական երկու կողմերում ունի կարճ ծոպեր: Գորգը գործվել է Մեգերյան կարպետ ԲԲԸ-ի և Երևան քաղաքի պատմության թանգարանի համատեղ ցուցահանդեսի ընթացքում Երևան քաղաքի պատմության թանգարանում՝ թանգարանին նվիրելու նպատակով:
Նյութը՝ բուրդ, բամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 2013 թ.Չափս՝ 72 x 91 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 1278