Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր դաշտի վրա պատկերված է կտրտված եզրերով կապույտ հիմնագույնով ձգված հորինվածք: Դաշտի կենտրոնում կետանախշերով առանձնացված է ութանկյուն հորինվածք, որի կենտրոնում ութաթրեթ վարդյակ հիշեցնող պատկեր է: Հորինվածքից դեպի դուրս ելնում է խարսխաձև ձգված և կեռանախշ պատկեր: Դաշտի անկյուններում կան վարդյակներ, մի քանի S-աձև պատկերներ: Ունի երեք եզրագոտի. կարմիր կենտրոնական գոտին հարդարված է ատամնաձև եզրեր ունեցող սպիտակ զիգզագզձև ժապավենով, դրանց միջև՝ մեկական աստղածաղիկ: Կապույտ ներքին գոտին հարդարված է զիգզագաձև ժապավենով և նշանախշերով, արտաքինը՝ վարդյակներով: Լայնություն (սմ)՝  128 Երկարություն (սմ)՝  232 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սևանի ավազան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  22.03.1985թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5981/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2766