Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ գորգադաշտի վրա պատկերված է կարմիր հիմնագույնով երեք վեցանիստ հորինվածք, մեկը՝ կիսատ, որոնց կենտրոնում խաչահիմք պատկերներ են և քառակուսիների մեջ ամփոփված վարդակներ: Գորգադաշտը լրացված է վարդակների, կենդանապատկերների, թռչնապատկերների, շախմատաձև նախշերի և «կենաց ծառի» մանրիկ պատկերներով: Ունի հինգ նեղ եզրագոտի. ներքին եզրագոտին հարդարված է նշաձև նախշերով, մյուսը՝ ժապավեններով իրար միացած շեղանկյուններով, երրորդը՝ գալարանախշով, չորրորդը՝ աստղածաղիկներով ու տերևանախշերով, հինգերորդը՝ վեցանկյուն շրջանակների մեջ ամփոփված քառաթերթ ծաղկանախշերով: Լայնություն (սմ)՝  120 Երկարություն (սմ)՝  283 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. կես Հայտնաբերման ժամանակը՝  21.05.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2879 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1267