Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նարնջադեղնավուն հիմնագույնով գորգադաշտի վրա երկու շարքով պատկերված են իննական կտրտված եզրերով, կեռազարդ բազմանիստեր։ Վարդագույն, կարմիր, կանաչ, կապույտ հիմնագույն ունեցող հորինվածքները հարդարված են փոքրիկ շեղանկյուններով, որոնց չորս կողմիերից դեպի դուրս են ձգվում խոյեղջյուր նախշեր։ Գորգադաշտը երկու մասի բաժանող ժապավենը հարդարված է ութ ամբողջական և երկու կիսատ շեղանկյուններով։ Ունի երեք եզրագոտի․ կենտրոնականը հարդարված է ութթերթանի վարդակներով, ներքին և արտաքին գոտիները՝ «ցանկապատ»՝ /սղոցանախշ/ նախշով։ Լայնություն (սմ)՝  145 Երկարություն (սմ)՝  270 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սևանի ավազան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  05.01.89թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7497 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3431