Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Բնօրինակի անվանում՝  Մեմլինգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի վրա երկու շարքով պատկերված են քառանկյուն հորինվածքներ, սրանցում՝ աստիճանաձև եզրերով շեղանկյուններ՝ կենտրոնում մեկական աստղածաղիկ: Ազատ մնացած տարածքը հարդարված է վարդակներով, թռչնապատկերներով, գալարանախշերով: Ունի երեք եզրագոտի. սպիտակ հիմնագույնով կենտրոնական գոտին հարդարված է երկու կողմերից զույգ խոյեղջյուրներով հարդարված քառանկյուն պատկերներով, արտաքինը՝ կարմիր-կանաչ, ներքինը կապույտ-կարմիր թեք գծազարդերով: Ունի կետանախշ չորս զարդագոտի: Լայնություն (սմ)՝  122 Երկարություն (սմ)՝  271 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախուրյան շրջ., գ. Շիրակ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  24.11.1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5855 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2734