Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ դաշտի երկարությամբ ձգվում է կարմիր հիմնագույնով շեղանկյուն պատկեր, որը դեպի ներս եզերված ունի ծայրերին փոքր շեղանկյուն պատկերներով ելուստներ, լայնակի կողմերում՝ կեռանախշեր: Դաշտի վրա պատկերված են բաց և մուգ կապույտ հիմնագույնով 13 ութաթև հորինվածքներ, սրանց միջև 13 զույգ երկրաչափականացված վարդակներ: Դաշտի վերին մասում կա արաբատառ գրություն: Ունի երեք եզրագոտի. սպիտակ հգ-ով կենտրոնական գոտին հարդարված է «գինու բաժակ» կոչվող նախշով: Կարմիր հգ-ով եզրայինները իրար կցված S-աձև պատկերներով: Լայնություն (սմ)՝  110 Երկարություն (սմ)՝  520 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  24.12.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3585 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1776