Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ գորգադաշտի վրա պատկերված են կարմիր հիմնագույնով կետանախշերով եզրված՝ երեք և սպիտակ հիմնագույնով՝ «սղոցանախշով» երկու մեկընդմեջ քառանկյուն պատկերներ, որոնք հարդարված են խոյանախշերով բոլորված ուղղանկյունաձև հորինվածքներով, կենտոնում մի դեպքում՝ մեկ, մյուսում՝ երկուական խոյագլուխ պատկերներ: Հորինվածքը եզերվում է շեղանկյուն պատկերների մեջ ամփոփված աստղածաղիկներով և C-աձև զարդաձևերով: Ունի երեք եզրագոտի. սպիտակ հգ-ով կենտրոնինը հարդարված է խաչաձև հոևինվածքներով, որի կողային հատվածներից կեռերով են դուրս ելնում, ներքին և արտաքին գոտիները՝ «սղոցանախշ» են: Ունի կետանախշ չորս զարդագոտի: Լայնություն (սմ)՝  150 Երկարություն (սմ)՝  305 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալաշկերտ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  29.12.1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5801 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2680