Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր դաշտի վրա պատկերված են երկու կողմերում ուռուցիկ հատվածներ ունեցող, իրար կցված երեք քառանկյուն պատկերներ: Սրանք միացման հատվածներում ունեն զույգ կեռանախշեր, եզրազարդված են խաչուկներով հարդարված սպիտակ երիզով: Եզրային հորինվածքների կենտրոնում պատկերված են բազմագույն շրջանակներից կազմված քառանկյուն հորինվածքներ՝ խարսխաձև ելուստներով: Դաշտը հարդարված է «կենաց ծառերի», մարդու պատկերներով, շեղանկյուններով, կեռանախշերով, քունքակախիկ հիշեցնող պատկերներով, կա արաբատառ գրություն: Ունի երեք զարդագոտի: Լայնություն (սմ)՝  142 Երկարություն (սմ)՝  248 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գանձակ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1905թ. Հայտնաբերման ժամանակը՝  09.09.82թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5342 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2225