Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ դաշտի վրա կարմիր հաստ ժապավենները առաջացնում են երեք շեղանկյուն շրջանակներ: Ժապավենը ներսից և դրսից եզերված է խաչուկներով հարդարված բարակ գոտիներով: Երկու կողմերից սլաքաձև ելուստներ ունեցող շեղանկյուններ: Դաշտը հարդարված է երկրաչափական պատկերներով, վարդյակներով և սպիտակ հիմնագույնով քառանկյուն շրջանակներով, որոնք հարդարված են մեկական վարդյակներով, իսկ վերինը՝ մեխակի պատկերներով: Ունի երկու եզրագոտի. արտաքինը հարդարված է գալարանախշով, ներքինը՝ ութաթերթ վարդյակներով: Լայնություն (սմ)՝  144 Երկարություն (սմ)՝  280 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  29.12.1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5764 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2643