Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Բնօրինակի անվանում՝  Ջրաբերդ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ գորգադաշտի վրա պատկերված է չորս շեղանկյունաձև շրջանակ՝ երկուսը՝ կարմիր, երկուսը՝ կապույտ, որոնք, ինչպես նաև ողջ դաշտը հարդարված են Ջրաբերդի վարդակով: Դաշտի վրա մի կողմում կա հայատառ արձանագրություն «19 1/5 11Մ.Ա.Ս. սո ՓԻ»: Ունի երեք եզրագոտի. կապույտ և կանաչ հիմնագույներով եզրայինները հարդարված են տերևանախշերով, կարմիր հիմնագույնով կենտրոնական գոտին՝ հարդարված աստղածաղիկներով, իսկ մյուս երկու նեղը՝ բուսանախշերով: Լայնություն (սմ)՝  140 Երկարություն (սմ)՝  240 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տավուշ-Գեղարքունիք Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1911թ. Հայտնաբերման ժամանակը՝  29.12.1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5852 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2731