Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գորգադաշտը բաժանված է երեք ուղղանկյուն հատվածի, որոնցից յուրաքանչյուրում պատկերված է շեղանկյունաձև ուրագծով խաչահիմք բազմանիստ զարդաձև, որոնք ունեն կանոնավոր երկրաչափական ձևեր և հարդարված են ծաղկանախշերով, որոնք ունեն դեպի ներքև կորացող երկու թերթիկ, գագաթին՝ սլաքանախշ և սլաքանախշերով: Նույպիսի մեկական ծաղկանախշ է պատկերված խաչահիմք հորինվածքների անկյուններում: Զարդաձևերը պատկերված են կարմիր, կապույտ, դեղին գույների համադրությամբ: Ունի երեք եզրագոտի. կարմիր հիմնագույներով եզրային գոտիները հարդարված են գալարանախշ շղթայով, դեղին կապույտ հիմնագույների համադրությամբ կենտրոնականը՝ երկրաչափականացված վարդակներով: Լայնություն (սմ)՝  114 Երկարություն (սմ)՝  302 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վասպուրական Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  09.09.82թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5383 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2266