Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնագույն ունեցող գորգադաշտը զարդարված է կապույտ և դարչնագույն հիմնագույների երկու խոշոր քառակուսիներով, որոնք երկու կողմերից ելուստներ ունեն: Այս հորինվածքներն իրենց մեջ ամփոփում են ութանիստ պատկերներ, կեռանախշեր, վարդյակներ, փոքրիկ շեղանկյուններ և չորսական կենդանիների պատկերներ: Քառանկյուն հորինվածքների երկու կողմից դեպի դուրս են ձգվում թագանման նախշեր, որոնց վերևում կան կամարաձև պատկերներ: Դաշտի ազատ մասերը լրացված են փոքրիկ քառակուսիներով, կեռանախշերով, վարդյակներով, նշաձև նախշերով: Ունի երեք եզրագոտի: Ներքին և արտաքին գոտիները զարդարված են սղոցանման նախշով, իսկ կենտրոնի լայնը՝ ծաղկաշղթաներով միմյանց միացած ծաղկանախշերով, վերջիններիս արանքում կան նաև մարդկային ֆիգուրներ: Լայնություն (սմ)՝  140 Երկարություն (սմ)՝  265 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վայոց ձոր Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19 դ. վերջ- 20-ի սկ. Հայտնաբերման ժամանակը՝  25.12.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7148 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3154