Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Բնօրինակի անվանում՝  Վիշապագորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  «Ջրաբերդ» տիպի վիշապագորգի մի տարատեսակ: Կարմիր հիմնագույնի վրա պատկերված են երեք խոշոր զարդահորինվածքներ, որոնք իրենց մեջ ամփոփում են մեկական խոշոր վարդյակ: Վարդյակից ձգվում են բազմաթիվ ելուստներ: Դաշտի ազատ տարածքը լրացված է փոքր և մեծ շեղանկյունիներով: Գոտևորված է երեք զարդագոտիներով: Ներքին և արտաքին եզրագոտիները զարդարված են ժապավենաշղթաներով, իսկ կենտրոնինը՝ «գինու բաժակ» զարդանախշերով: Լայնություն (սմ)՝  128 Երկարություն (սմ)՝  200 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Դաղստան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  25.12.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7256 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3262