Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Բնօրինակի անվանում՝  Թեքե Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի մուգ կարմիր հիմնագույնի վրա կանոնավոր շարքերով պատկերված են խաչաձև առանցքի շուրջը կառուցված սլաքաձև զույգ ելուստներով քառանկյուն պատկերների, որից ճառագում են բողբոջանման ելուստներ: Այս զարդահորինվածքը ամփոփված է ուղղանկյունատիպ շրջանակի մեջ:Գորգը գոտևորում է 7 զարդագոտիներ, իսկ լայնական ուղղությամբ անցնում է մեկ լայն զարդաշերտ: Կենտրոնական գոտու կարմիր հիմնագույնի վրա պատկերված են ութանկյուն մեկական նախշեր: Լայն զարդաշերտի վրա պատկերված է կեռազարդ շեղանկյուններ: Գոտու եզրերը սպիտակ գույնի հյուսածո ծոպերով է: Լայնություն (սմ)՝  135 Երկարություն (սմ)՝  225 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թուրքմենստան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  21.10.1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2648/4 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1192/4