Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտը զարդարված է երկու շարքով ձգվող, իրար կցված վեցանիստերի շարքերով, որոնք իրարից անջատված են գծանախշերով և վերցված են քառակուսիների մեջ: Յուրաքանչյուր վեցանիստ իր մեջ ամփոփում է կեռանախշերով երիզված համակենտրոն, աստիճանաձև եզրեր ունեցող բազմանիստերով: Ունի երեք եզրագոտի: Ներքին և արտաքին գոտիները զարդարված են շուշանի ոճավորված պատկերներով, իսկ կենտրոնի լայն գոտին՝ գծանախշով իրար միացած կեռանախշերով: Լայնություն (սմ)՝  120 Երկարություն (սմ)՝  253 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գանձակ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  05.01.89թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7444 Բաժնեհաշվառանիշ՝  3378