Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի կարմիր հիմնագույն։ Դաշտը զարդարված է երկու խոշոր աստիճանաձև եզրերով շեղանկյուն մեդալիոններով, որոնք կապույտ հիմնագույն ունեն։ Մեդալիոնների ներսում պատկերված են աստղանախշեր, կեռանախշեր, քառակուսիներ և Տ-աձև նախշեր։ Դաշտի ազատ տարածությունը լրացված է կեռանախշ շեղանկյուններով, աստղանախշերով, փոքրիկ վարդակներով։ Երեք զարդագոտի, կենտրոնի կապույտ հիմնագույնով զարդագոտին զարդարված է «գինու բաժակ» զարդանախշով, ներքին՝ սպիտակավուն հիմնագույնով եզրագոտին զարդարված է «տիկնիկ» նախշով, իսկ արտաքին եզրագոտին՝ բուսանախշերով։ Վարպետ՝  Համազյան Եսթեր Լայնություն (սմ)՝  160 Երկարություն (սմ)՝  200 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Իջևանի շրջ. գ. Ուզունթալա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  21.07.1983թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4440/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2484