Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Դաշտի մուգ կարմիր հիմնագույնի վրա, կենտրոնում պատկերված է ութանկյուն մի զարդաշրջանակ, որի մեջ ամփոփված է բազմաթերթ մի ծաղկանախշ, որի մեջ իր հերթին ամփոփված է սլաքաձև մի ուղղանկյուն, որի կենտրոնում ամփոփված է Տ-աձև զարդանախշ։ Դաշտի եզրերով անցնում է մուգ կապույտ հիմնագույնով, կտրտված, ատամնավոր եզրերով մի հորինվածք։ Գորգն ունի երեք զարդագոտի։ Կենտրոնական լայն գոտու մուգ կարմիր հիմնագույնի վրա պատկերված են սանրանախշեր ու բուսանախշերի ռիթմիկ շարք։ Արտաքին և ներքին նեղ գոտիների կապույտ հիմնագույնի վրայով անցնում են կարմիր նեղ զարդանախշեր, իսկ արանքներում պատկերված են նշաձև նախշեր։
Լայնություն (սմ)՝ 163Երկարություն (սմ)՝ 241Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՏավուշՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 29.07.1982թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
5025/2
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-2111/2