Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի մուգ կապույտ հիմնագույնի վրա պատկերված է երկու կողմերից գմբեթաձև ձգվող ուղղանկյուն։ Դրա մեջ ամփոփված ուղղանկյան մուգ կապույտ հիմնագույնի վրա պատկերված են վեց շեղանկյուններ, զարդանախշված կեռիկանախշերով։ Դաշտի մնացած մասը լրացնում են կենդանապատկերնրը և աստղածաղիկները, իսկ չորս անկյուններում կենաց ծառի մեկական պատկերներ կան։ Ունի երք զարդագոտի։ Արտաքինը և ներքինը զարդանախշված են գծայնացված բուսանախշերով, իսկ կենտրոնականը՝ տերևանախշերով։ Լայնություն (սմ)՝  210 Երկարություն (սմ)՝  313 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սևանի ավազան– Վայոց ձոր Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  24.12.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3723 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1914