Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնագույնի վրա պատկերված է մի խոշոր զարդաշրջանակ, որն իր մեջ ամփոփում է երկու ուղղանկյուն հորինվածքներ, որոնք արտաքին կողմից շրջապատված են կեռանախշերով։ Ուղղանկյուն հորինվածքների կենտրոնում կան մեկական, արտաքինից կեռանախշերով պատված շեղանկյուններ։ Գոտևորված է երեք զարդագոտիներով։ Ներքին, լայն, սպիտակ հիմնագույնով գոտին զարդարված է խաչանախշեր պարունակող, ատամնավոր եզրերով փոքրիկ շեղանկյուններով։ Ներքին և արտաքին կարմիր հիմնագույնով գոտիները զարդարված են սղոցատիպ նախշերով։ Ունի արաբատառ գրություն «1910»։ Լայնություն (սմ)՝  135 Երկարություն (սմ)՝  205 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սևանի ավազան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910թ. Հայտնաբերման ժամանակը՝  17.07.1978 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  107 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-69