Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կարմիր հիմնադաշտ, որի կենտրոնում տեղադրված է երկայնակի ձգվող, հարված անկյուններով մի զարդաշրջանակ, որը երիզված է սպիտակ զարդաժապավենով։ Ներսում, կենտրոնական առանցքի վրա տեղադրված են չորս քառանկյուն, իսկ կենտրոնում մեկ ուղղանկյուն շրջանակներ, որոնք իրենց ներսում ամփոփում են չորսական եռանկյուններով շրջապատված շեղանկյուններ։ Շրջանակաները երկու կողմից շրջազարդված են կենաց ծառի ոճավորված պատկերներով։ Գոտևորում է երեք զարդագոտի։ Լայնություն (սմ)՝  124 Երկարություն (սմ)՝  347 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սևանի ավազան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ - 20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  19.02.1982թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3835 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2014