Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Բնօրինակի անվանում՝
Գորգ
Թանգարան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունՆկարագրություն ՝
Իրար միացված մեզարագործ բրդյա կտորի վրա ասեղնագործված գորգն ունի 2 նեղ և 1 լայն եզրագոտի: Նեղ գոտիների մանուշակագույն ֆոնի վրա գործված են իրար հաջորդող մանր, սպիտակ շեղանկյուններ: Լայնի վարդագույն ֆոնի վրա գործված են կենտրոնում ութթևանի աստղածաղիկներ պարունակող իրար կպած ութանկյուններ` եզրագծված բաց շագանակագույն, կեռազարդ գծապատկերներով: Կարմիր հիմնադաշտի մեջ առանձնացված են մեծ, նարնջագույն և մուգ բալագույն 2 համակենտրոն ութանկյուններ, որոնց մեջ ամփոփված է փոքր, փիրուզագույն շեղանկյուն`կենտրոնում խոյեղջյուրի պատկերով: Դաշտի 4 անկյուններում գործված են ոճավորված սպիտակ բուսապատկերներ:
Լայնություն (սմ)՝ 134Երկարություն (սմ)՝ 186Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Շիրակ, գ. ՀառիճՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XX դարի սկիզբՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊԾ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳԳ 250
Բաժնեհաշվառանիշ՝
Գ 21/25