Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Վարդագույն դաշտում պատկերված են՝ վերևում ՝ տղամարդ, գլխավերևում կենդանիներ ու թռչուններ, ուսերի տակ՝ երկու երեխա, կենտրոնական մասում՝ չորս ուղտերի շարք, ներքևում՝ կնոջ պատկեր՝ ուսերին թռչուններ: Պատկերները շրջապատված են ոճավորված կենաց ծառերով, կեռխաչ զարդանախշերով, կենդանապատկերներով և աստղածաղիկներով: Ունի երեք զարդագոտի՝ երկրաչափական զարդանախշերով: Խտությունը՝ 40 x 24 հանգույց Հանգույցի տիպը՝ կրկնակի Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, բաց դարչնագույն և շագանակագույն Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 2, շագանակագույն Գույները՝ բնական, արհեստական Լեգենդ՝ պատկանել է Պիպոյան Շուշանին,Երևան է բերվել 1960-ական թվականներին: Պատկերված է վաճառականի ընտանիք՝ գործի հաջողությունը ապահովելու նկատառումով: Հեղինակ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  135 Երկարություն (սմ)՝  230 Նյութը՝  ա. հենք՝բուրդ, բ. Միջնաթել՝ բուրդ, գ. Խավ՝ բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բայազետ (Արմ. Հայաստան) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3279