Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Դաշտը կարմիր է՝ երեք ռոմբաձև պատկերներով , եզրերինը կապույտ , կենտրոնինը ՝ կանաչ : Ռոմբիկների և դաշտի մեջ՝ զույգերով շների, թռչունների պատկերներ, ոճավորված բուսական նախշեր, դաշտի երկայնական եզրերով՝ սեպաձև զարդանախշեր կան: Գորգը ունի երեք գոտի՝ երկուսը նեղ, միանման և մեկը լայն՝ բուսական զարդանախշերով: Ունի կարպետահյուս մաս: Գորգի վերին հատվածը՝ սկսած գրությունից ներքև թռչնակերպի ոճավորված պատկերից, գործվածքով, գույներով ու նախշերով տարբերվում է: Եզրերին՝ կարպետահյուս մաս: Ձևը՝ ուղղանկյուն Խտությունը՝ 30 x 24 հանգույց Հանգույցի տիպը՝ կրկնակի Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, սպիտակ, դարչնագույն Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 3, կարմիր Գույները՝ բնական, արհեստական Ունի հայերեն արձանագրություն՝ «1900, մեկ մարտի, Օսան»: Հեղինակ՝  Օսան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վայոց ձոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1900թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3041