Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյուն, քառանկյուն փռվածքի շրջագոտին աստղանախշ է՝ եզերված ծաղկազարդ, սպիտակավուն գոտիներով: Կենտրոնի կոմպոզիցիան միաձույլ վարդակներն են՝ սանրանախշ եզերով վարդակները ներսից և դրսից ընդգծված են ծաղկահանգույց գծանախշերով : Քառանկյուններում ատամնավոր, խաչաձև, S -ձև նախշերն են: Հիմնական գույներն են՝ վարդագույնը, կապույտը, կարմիրը, սպիտակը: Գորգի չորս կողմերը նորոգված են բամբակե կտորով:Կենտրոնը մաշված է, շատ տեղերում խավը թափվել է, երևում են հենքաթելերը: Մաշված, ամբողջական: Լայնություն (սմ)՝  98 Երկարություն (սմ)՝  173 Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ք.Նոր Բայազետ /Կամո/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ.սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  3213 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԲ 2230