Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտն ունի կարմիր հիմնագույն, այն զարդարված է խոշոր, գրեթե ամբողջ դաշտը գրավող զարդաշրջանակով, որը երկու կողմերից խորանաձև է։ Զարդաշրջանակն իր մեջ ամփոփում է շեղանկյուն, վերջինս՝ կեռանախշեր ամփոփող ութանիստ հորինվածք։ Խորանաձև մասերը զարդարված են ձեռքի նմանվող նախշերով, սանրաձև նախշերով։ Ազատ մասերը լրացված են վարդակներով, կենաց ծառերով, խաչանախշերով, աստղաձև նախշերով և մարդկային ֆիգուրով։ Ունի երեք զարդագոտի։ Ներքին և արտաքին գոտիները հարդարված են «շուշանի» ոճավորումներով, իսկ կենտրոնի լայնը՝ «գինու բաժակ» եզրանախշով։ Դաշտի վրա կա գրություն՝ «1912 – վհրտ»։ Լայնություն (սմ)՝  185 Երկարություն (սմ)՝  238 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912թ. Հայտնաբերման ժամանակը՝  25.12.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7193 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3199